Լանդշաֆտներ

Ալպիական մարգագետինԲարդ լեռնային ռելիեֆը, ուղղաձիգ գոտիականությունը եւ հողա-կլիմայական պայմանները պայմանավորում են արգելոցի լանդշաֆտային բազմազանությունը, եւ ձեւավորում կիսաանապատայինից մինչեւ լեռնային եւ ալպյան մարգագետինների լանդշաֆտային տիպերը։

Օշինդրային կիսաանապատ

Օշինդրային կիսաանապատ

Ծովի մակարդակից 900-1250մ բարձրություններում տարածված են կիսաանապատային տիպի լանդշաֆտները։ Միջին լեռնային գոտին (ծովի մակարդակից 1250-2500մ բարձր) զբաղեցնում են չոր տափաստանները, որտեղ սկսած 1600մ բարձրությունից, հանդիպում են արեւելյան կաղնու անտառներ, իսկ 1500-2100մ բարձրություններում՝ գիհու նոսր անտառներ։

12695340_1053700138026024_1166596745_oԱրգելոցի տարածքի ավելի քան 16%-ը պատված է անտառներով, իսկ բացատները, թփուտները, մացառուտները եւ նոսրուտները զբաղեցնում են տարածքի մոտ 20%-ը։ Տարածքի 64%-ը զբաղեցնում են լեռնային քսերոֆիտների տարբեր տիպի համակեցությունները։ Արգելոցի տարածքում, 2500մ-ից բարձր, տարածված են լեռնատափաստանային եւ լեռնամարգագետնային լանդշաֆտները, որոնք բարձրլեռնային գոտում փոխարինվում են մերձալպյան եւ ալպյան մարգագետիններով։ Լանդշաֆտային բազմազանությունը հանգեցնում է հարուստ բուսական ու կենդանական աշխարհի համեմատաբար փոքր տարածքներում։