Թանգարան

Խոսրովի արգելոցի թանգարանԱրգելոցի` Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվում է թանգարանը, որտեղ ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան:

DSC_0021Թանգարանի բուսաբանական բաժնում առկա են 63 տեսակի բույսերի հերբարիումներ: Կենդանիների բաժինը ներկայացված է ողնաշարավոր կենդանիների  70 տեսակով, որոնցում ներկայացված են կաթնասունների 18 տեսակ, թռչունների 25 տեսակ, սողունների 16 տեսակ, երկկենցաղների 6 տեսակ, ձկների 5 տեսակ:

Թանգարանում ներկայացված են նաև  «Գոռավանի ավազուտներ»   և  «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:

DSC_0014Թանգարանը շաբաթվա բոլոր օրերին բաց է այցելուների համար: Մուտքն անվճար է: Մեր գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին: Մեր թանգարան կարող եք այցելել ինչպես միայնակ, այնպես էլ խմբերով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ – Այստեղ, ինչպես նաև հենց արգելոցի տարածքում,  կարող եք անցկացնել բաց դասեր և գիտաճանաչողական քննարկումներ: