Պատմա-մշակութային հուշարձաններ

Արգելոցի տարածքը ու հարակից համայնքները հարուստ են մշակութային ժառանգությամբ։ Դրանցից նշանակալից են Գառնիի տաճարը (մ.թ. I դար), «Քարերի սիմֆոնիա», Գեղարդի վանքը (VIII դար), Հավուց Թառ վանական համալիրը (X-XIII դարեր), Կաքավաբերդը (IX-X դարեր) եւ այլն։ Դուք նաեւ կարող եք հյուրընկալվել տեղի համայքների կողմից եւ ծանոթանալ նրանց ապրելակերպին ու սովորույթներին։


  Գառնու տաճար

Garni_Temple_02

Գառնիի տաճարը նախաքրիստոնեական Հայաստանի ամենահայտնի կառույցն ու խորհրդանիշն է։ Համաձայն որոշ աղբյուրների, տաճարը կառուցվել է Տրդատ I թագավորի կողմից մ.թ. I դարում եւ նվիրվել է արեւի աստված Միհրին։ Վաղ IV դարում Հայաստանում քրիստոնեությանն ընդունումից հետո տաճարը վերածվել է թագավորական ամառանոցի Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսրովադուխտի համար։

Համաձայն որոշ պատմաբանների, Գառնիի տաճարը եղել է դամբարան, եւ, հետեւապես կարողացել է գոյատեւել հեթանոսական կառույցների կործանումից։ Այս տաճարը Գառնիի բերդի մի մասն է կազմում, որը Հայաստանի ամենահին բերդն է։

Գառնիի տաճարը Հայաստանի ամենաշատ այցելած եւ գլխավոր տուրիստական ատրակցիոն կետերից է։


  Քարերի սիմֆոնիա

1911603_10203029677453298_1118513916_n

«Քարերի սիմֆոնիա»-ն բնական հուշարձան է, որը գտնվում է Ազատի կիճում, Գառնի գյուղի մոտ։ Այն հայտնի է իր գեղեցիկ ու արտասովոր ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլանաձեւ քարերից (այստեղից էլ գալիս է հուշարձանի անունը)։ Այս հրաշալի ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։

2013 թվականին ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, Հայաստանը հաղթող ճանաչվեց իր «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։


 Կաքավաբերդ

Kakavaberd_Tatuli_berd_fortress_018Կաքավաբերդը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սամմաններում 1516մ վրա։ Այն պատմական Հայաստանի ամրոցաշինության փայլուն նմուշներից է։ Ամրոցը գտնվում է Գառնիից 12կմ հարավ-արեւելք, Ազատ գետի աջ ափին։ Այն կանգուն է, բավական լավ պահպանված։ Երեք կողմերից անմատչելի է, քանի որշրջապատված է բնական խորխորատներով ու հսկայական ժայռերով։ Չորրորդ կողմը պարսպապատված է։

«Կաքավաբերդ» անվանումը բերդը ստացել է շրջակայքում կաքավների առատության պատճառով, իսկ սկզբնական անունը եղել է «Գեղամա վանք»՝ լեռնաշխարհի անունով։

Չկա հստակ տեղեկատվություն Կաքավաբերդի կառուցման ու կործանման մասին։ Ամենայն հավանականությամբ այն կործանվել է 1679թ. երկրաշարժից, որից հետո չի վերականգնվել։