Ամրագրումներ և վճարումներ

Ի գիտություն տուրիստական գործակալություններին

Զբոսաշրջիկները` մեր արգելոցում

Զբոսաշրջիկները` մեր արգելոցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում պաշտոնապես թույլատրելի են էկոտուրերը, որոնց ընթացքում էկոտուրիստները կարող են ծանոթանալ ինչպես մեր արգելոցում հանդիպող վայրի բուսատեսակներին և կենդանատեսակներին, այնպես էլ այս տարածքում պահպանվող պատմամշակութային ու բնական հուշարձաններին:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այցելությունների շրջանը մեկնարկում է մարտի 1-ից և տևում է մինչև նոյեմբերի 1-ը:

Պարզաբանումների, տուրերը կանոնակարգելու համար նախնական հայտերի և ամրագրումներիր համար կարող եք գրել   officekhosrov@mail.ru min_ecology@mnp.am էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել 099-00-60-30 , 0234-2-13-52 հեռախոսահամարներով:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում էկոտուրեր կազմակերպելու համար անհրաժեշտ է նախապես հայտ ուղարկել, որում ընդգրկված կլինի հայտատուի կողմից նախընտրելի երթուղու համարը (երթուղիներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ), արգելոց այցելելու ժամանակահատվածը, այցելուների քանակը և նրանց անուն-ազգանունները: Այցելությունը թույլատրելու որոշումը պատկանում է լիազոր մարմնին և գործադիր մարմնին: Արգելոցի տարածքում էկոտուրերի կազմակերպման կանոններին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Վճարումները կատարվում են կանխիկ և անկանխիկ եղանակով: Դուք կարող եք վճարումը կատարել մեր այցելուների կենտրոններում և ստանալ համապատասխան ՀԴՄ կտրոններ: Անկանխիկ վճարման համար VTB-Հայաստան բանկում գործում է հետևյալ հաշվեհամարը` 16008015624501:

Սակագներին ծանոթալու համար սեղմեք այստեղ` ՍԱԿԱԳՆԵՐ:

ՍԱԿԱԳՆԵՐ