Տուրերի ուղղություններ

IMG_3561Տուրերը կարող են լինել անհատական և փոքր խմբերով (1-10 հոգի)` ոտքով կամ ձիով: Կան երթուղիներ, որոնց որոշ հատվածներ հարկավոր է անցնել ամենագնացով: Դուք կարող եք վարձել ամենագնացներ այցելուների երկու կենտրոններում: Այցելության համար ամենալավ ժամանակահատվածը հունիս-հոկտեմբերն է, տարվա մյուս ամիսներն էլ բավականին գրավիչ են այս բնական գեղեցկությունն ուսումնասիրելու համար:

Տուրերի կազմակերպումն իրականցնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի էկոտուրիզմի ստորաբաժանումը:  Սակագներին ծանոթանալու համար սեղմեք` ՍԱԿԱԳՆԵՐ: Ամրագրման և վճարման կարգին ծանոթանալու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: Դուք կարող եք վճարումը կատարել կանխիկ մեր այցելուների կենտրոններում և ստանալ համապատասխան ՀԴՄ կտրոններ: Անկանխիկ վճարման համար VTB-Հայաստան բանկում գործում է հետևյալ հաշվեհամարը` 16008015624501:

Touristic map

Ստորեւ բերված են արգելոցի կողմից առաջարկվող մի քանի հիմնական տուրեր։

Երթուղի 1

Havuts Tar

Հավուց Թառ

Գառնի այցելուների կենտրոն – Հավուց Թառ վանական համալիր – Սրբ. Ստեփանոս եկեղեցի – Գլան գյուղ- Վահագնի ու Աստղիկի ջրվեժներ – Գեղմահովիտ գյուղատեղ – Գառնի այցելուների կենտրոն։

Այս երթուղին անցնում է Գառնի եւ Կաքավաբերդ տեղամասերով։ Այն կարելի է անցնել ոտքով կամ ձիով, ու որոշ տեղերում՝ մեքենայով։ Այս երթուղու տեւուղությունը 8 ժամ է։ Ընդհանուր երկարությունը 21կմ է (մի ուղղությունը՝ 10.5կմ)։ Այն միջին դժվարության երթուղի է ու անցնում է պատմաճարտարապետական հուշարձաններով, Ազատ գետի գունագեղ կիրճով ու բնական լանդշաֆտներով։ Այս տարածքում կարելի է տեսնել բեզոարյան այծ, կովկասյան գորշ արջ, սպիտակագլուխ անգղ ու սողունների մի շարք տեսակներ։

Երթուղի 2

IMG_3136

Կաքավաբերդի ստորոտ` Ազատ գետ

Գառնի այցելուների կենտրոն – Փոքր Շեն գյուղատեղ – Ներքին Վանստան գյուղ – Բերդատակ գյուղ – Ազատ գետ – Գեղմահովիտ գյուղատեղ – Գառնու այցելուների կենտրոն

Այս երթուղին գտնվում է Կաքավաբերդի տեղամասում։ Այն կարելի է անցնել ոտքով կամ ձիով, ու որոշ տեղերում՝ մեքենայով։ Այս երթուղու տևողությունը մոտ 8 ժամ է՝ կախված այն անցնելու վերոնշյալ տարբերակներից։ Ընդհանուր երկարությունը 36կմ է (մի ուղղությունը՝ 18կմ)։

Այն միջին դժվարության երթուղի է ու անցնում է պատմաճարտարապետական հուշարձաններով, կիրճերով, ջրվեժներով, Ազատ գետի հրաշագեղ կիրճով ու բնական լանդշաֆտներով։ Այս տարածքում կարելի է տեսնել բեզոարյան այծ, կովկասյան գորշ արջ, սպիտակագլուխ անգղ ու սողունների մի շարք տեսակներ։

Երթուղի 3

Գառնի այցելուների կենտրոն – Բերդատակ – Կաքավաբերդ – Քոթուր գետ – մերձալպյան գոտի – Վերին Վանստան- Ներքին Վանստան – Փոքր Շեն գյուղատեղ – Գեղմահովիտ գյուղատեղ – Գառնի այցելուների կենտրոն

Կաքավաբերդ

Աշնանային Կաքավաբերդը

Այս երթուղին գտնվում է Կաքավաբերդի տեղամասում։ Այն կարելի է անցնել ոտքով կամ ձիով, ու որոշ տեղերում՝ մեքենայով։ Այս երթուղու տևողությունը մոտ 8 ժամ է՝ կախված այն անցնելու վերոնշյալ տարբերակներից։ Ընդհանուր երկարությունը 40կմ է (մի ուղղությունը՝ 20կմ)։

Երթուղին անցնում է մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններով, Կաքավաբերդի բերդով, կիրճերով ու ջրվեժներով, Ազատ գետի հրաշագեղ կիրճով ու բնական լանդշաֆտներով։ Տարածքում կարելի է հանդիպել սողունների, սև անգղի, հնդկական մացառախոզի, բեզոարյան այծի, և կովկասյան գորշ արջի:

 

Երթուղի 3.1

 «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ էկոզբոսաշրջության ստորաբաժանումն առաջինը և դեռևս միակն է, որ ՀՀ հատուկ պահպանվող տարածքում իրականացնում է էկոտուր` բաց տեսադաշտով:

Մեր կողմից առաջարկվող էկոտուրը յուրահատուկ է նրանով, որ կազմակերպվում է հատուկ այդ նպատակով հարմարեցված և սարքավորված անվտանգ բեռնատարով, ինչը հնարավորություն է տալիս առանց պատուհանների և բաց տեսադաշտով  զմայլվել «Խոսրովի անտառ» արգելոցի ողջ գեղեցկությամբ, կատարել նկարահանումներ:

Կարող եք նաև վարձակալել գիդ-ուղեկցորդ, ով ճամփորդության ողջ ընթացքում, որը տևում է 5-6 ժամ, Ձեզ համար մատչելի լեզվով կներկայացնի արգելոցի ֆլորայի, ֆաունայի և պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկություններ (գիդ-ուղեկցորդի ծառայությունները ներառված չեն տուրի սակագնի մեջ):

«Շրջայց Խոսրովի անտառում» տուրը սկսվում է Գառնու տաճարից և ձգվում մինչև Կաքավաբերդի ստորոտ և վերադարձ: Տուրի տևողությունը 4 ժամ է, մի ուղղությունը` 18 կմ:

  • Լրացուցիչ հայտի դեպքում`

Այս շրջայց-տուրի շրջանակներում այցելուները ցանկության դեպքում կարող են  այցելել Արևիկ ջրվեժ, Կաքավաբերդ ամրոց: Այս մասին անհրաժեշտ է նախապես տեղեկացնել հայտում և կատարել համապատասխան վճարում. Կաքավաբերդի ստորոտից դեպի ջրվեժ կամ ամրոց քայլարշավ սկսելու ցանկության դեպքում կատարվում է հավելյալ 2000 դրամ վճարում:

Վերադարձի ճանապարհին մեր կողմից կկազմակերպվի այցելություն Հավուց Թառ վանական համալիր (անվճար):

Ճամփորդությունը կազմակերպված է այնպես, որ տուրի ընթացքում կարողանաք ստանալ մաքսիմում տեղեկություններ «Խոսրովի անտառ» արգելոցի մասին:

Երթուղի 4

Վեդի և Խոսրով գետերի միախառնման կետ – Տափի բերդ – Խոսրով գետի հուն-Վեդի այցելուների կենտրոն – Սպիտակ տուն –կամուրջ-Խոսրով գյուղատեղ-օդկայան – կաղնուտ – Թռչնաբերդ – Վեդու այցելուների կենտրոն

Տափի բերդ

Տափի բերդ

Այս երթուղին գտնվում է Խոսրովի տեղամասում։ Այն կարելի է անցնել ոտքով կամ ձիով, ու որոշ տեղերում՝ մեքենայով։ Այս երթուղու տևողությունը մոտ 6-8 ժամ է՝ կախված այն անցնելու վերոնշյալ տարբերակներից։ Ընդհանուր երկարությունը 30կմ է (մի ուղղությունը՝ 15կմ)։

Այն միջին դժվարության երթուղի է, որն անցնում է մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններով, անտառներով, Ազատ գետի կիրճով ու բնական լանդշաֆտներով։ Տարածքում կարելի է հանդիպել սողունների, սև անգղի, բեզոարյան այծի, կովկասյան գորշ արջի եւ վայրի խոզերի:

Երթուղի 5

Մարտունի և Խոսրովի տեղամաս տանող խաչմերուկ – Վեդի և Խոսրով գետերի միախառնման տեղ – Ուրց գյուղատեղ – Վեդի գետի հովիտ – ուղեփակոց Աղջուր և Վեդի գետերի միախառնման տեղ – Մանկուկ և Վեդի գետերի միախառնման տեղ – Ձկնաբուծարան – ուղեփակոց:

Այս երթուղին գտնվում է Խաչաձորի տեղամասում:  Այն կարելի է անցնել ոտքով, ձիով, որոշ հատվածներում` բարձր անցողականության ավտոմեքենաներով: Երթուղու տևողությունը կազմում է 8 ժամ ` կախված փոխադրամիջոցի ընտրությունից, երկարությունը`18.5կմ:

Երթուղին միջին բարդության է, անցնում է բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձանների տարածքով, անտառներով, Մանկուկ գետի կիրճով և այլն: Տարածքում կարելի է տեսնել սողունների մի շարք տեսակներ, բեզոարյան այծ, Կովկասյան գորշ արջ, իսկ բարձր լեռնագագաթներին` կովկասյան հովազի հետքեր: