Ինչ անել

Հետիոտն և ձիով արշավներ
Արգելոցի տարածքը շատ հարմար է հետիոտն և ձիերով արշավների համար, հիմնականում ամռանը և աշնան սկզբում: Արգելոցի երկու այցելուների կենտրոններում տրամադրվում են վարձով ձիեր։

Վայրի կենդանական և բուսական աշխարհի դիտում
Արգելոցի տարածքում դուք հիանալի հնարավորություն ունեք հանդիպելու արգելոցում բնակվող կենդանիների մեծ մասին (գորշ արջ, բեզոարյան այծ, կովկասյան հովազ, վայրի վարազ, լուսան, և այլն) և տարատեսակ բուսատեսակների (կակաչներ, խոլորձներ, և այլն):

Թռչնադիտում
Արգելոցի տարածքում կան հրաշալի թռչնադիտման վայրեր, որտեղ դուք կարող եք տեսնել տարբեր տեսակի թռչունների (սեև անգղ, գառնանգղ, և այլն):

Պատմամշակութային վայրերի այցելություններ
Արգելոցի տարածքը և հարակից համայնքները հարուստ են պատմամշակութային ժառանգության հուշարձաններով: Դրանցից առավել ուշագրավ են Գառնու տաճարը ( մ.թ.ա .II դ.), «Քարերի սիմֆոնիա»-ն, Գեղարդի վանական համալիրը ( XIII դար), Հավուց Թառը (X-XIII դդ.), Կաքավաբերդը (IX-X դդ) և այլն: Դուք հնարավորություն ունեք այցելելու վերոհիշյալ վայրերը, ինչպես նաև հյուրընկալվելու տեղի համայնքի բնակիչների կողմից, ծանոթանալ նրանց կենցաղին և սովորույթներին:

Դուք կարող եք ընտրել մեր կողմից առաջարկվող մշակված տուրեր` այցելելով այս կայքի «տուրերի ուղղություններ» բաժինը կամ պատվիրել ձեր իսկ ցանկությամբ ընտրված տուրը՝գրելով մեզ հետեւյալ հասցեին officekhosrov@mail.ru: