«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.
- «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտք գործելու համար հարկավոր է ունենալ լիազոր մարմնի և գործադիր մարմնի թույլտվությունը:
- Թույլտվություն ստանալու համար հարկավոր է նախապես հայտ ուղարկել և կատարել ամրագրում:
- Արգելոցի տարածք մուտք գործելը վճարովի է:
- Այցելությունները թույլատրելի են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի տուրիստների համար:
- Տեղացի և օտարերկրացի տուրիստների համար գործում են առանձին սակագներ:
- էկոտուրեր կազմակերպվում են անհատական և փոքր խմբերով (1-10 հոգի):
- Տուրերն անցկացվում են հետիոտն կամ ձիով: Ձիեր կարող եք վարձակալել արգելոցի երկու այցելուների կենտրոններում:
- Կան երթուղիներ, որոնց որոշ հատվածներ հարկավոր է անցնել ամենագնացով: Դուք կարող եք վարձել ամենագնացներ այցելուների երկու կենտրոններում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը հորդորում է իր այցելուներին` տուրերին մասնակցելիս պահպանել հետևյալ կանոները.
- Երթուղիներով անցնել միայն ուղեկցորդի ուղեկցությամբ
- Հետևել ուղեկցորդին, չշեղվե’լ երթուղիներից
- Չաղմկել և չանհանգստացնե’լ վայրի կենդանիներին
- Չհավաքել վայրի բույսեր և չտրորե’լ բուսածածկը
- Չաղտոտե’լ տարածքը
- Խարույկ վառել միայն հատուկ նախատեսված վայրերում
- Պատմամշակութային հուշարձաններին վերաբերել զգուշությամբ (չտեղաշարժե’լ, չաղտոտե’լ, չքանդե’լ)
- Հանգստանալիս օգտվել միայն հանգստի տաղավարներից
- Որսը, ձկնորսությունը և ծառահատումները խստիվ արգելվում են