Աշխարհագրական դիրքը

khosrov forest state reserve«Խոսրովի անտառ» պետական արգելոցը գտնվում է Արարատի մարզում Արարատյան դաշտի հարևանությամբ` Գեղամա լեռնաշղթայի լեռնաբազուկների, Երանոսի և Երախի լեռների վրա: Այն զբաղեցնում է 23 359 հա տարածք: Արգելոցը տեղակայված է ծովի մակարդակից 700-ից մինչև 2800 մ բարձրության վրա:

Արգելոցի տարածքով հոսում են Արաքս գետի ձախակողմյան երկու խոշոր լեռնային վտակները՝ Ազատ և Վեդի գետերը` իրենց բազմաթիվ վտակներով:

1ReliefՏարածքի մակերևույթը խիստ լեռնային է և գետային ցանցի շնորհիվ մասնատված է բազմաթիվ խորը ձորերի: Սա երկրաբանական ակտիվ տեկտոնական գործունեության և երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների արդյունք է:

Արգելոցի կլիման չոր և ցամաքային է: Ձմեռը ցուրտ է և ձյունառատ, բավականին ցածր ջերմաստիճանով: Ամառը չոր է և շոգ: