Ինչպես հասնել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը գտնվում է Հայաստանի հարավային հատվածում` Արարատի մարզում: Արգելոց կարող եք այցելել երկու կողմից` Գառնի գյուղի և Վեդի քաղաքի: Գառնու կողմից արգելոցը գտնվում է

Վեդու այցելուների կենտրոն

Խոսրով տեղամասի այցելուների կենտրոն

Երևանից 32 կմ հեռավորության վրա, Երևան – Գառնի ճանապարհի վերջին հատվածում: Վեդու կողմից արգելոցը գտնվում է Երևանից 54 կմ հեռավորության վրա, Երևան – Արարատ ճանապարհի վերջին հատվածում դեպի Վեդի տանող ճանապարհին: Արգելոցի ադմինիստրացիոն գրասենյակը գտնվում է Վեդի քաղաքում:

Արգելոցը երկու կողմերից ունի այցելուների կենտրոն:

Գառնու այցելուների կենտրոն

Գառնի տեղամասի այցելուների կենտրոն

Կենտրոնների նպատակն է այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու արգելոցի ստեղծման պատմության, դրա նշանակության, կենդանական և բուսական աշխարհի, պատմամշակութային արժեքների հետ:

Այստեղ մասնագիտական որակավորում ունեցող աշխատակիցները կարող են տալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհրդատվություն, ինչպես նաև կարելի է ձեռք բերել համապատասխան գրականություն, ուղեցույցեր` զբոսաշրջային երթուղիներ իրականացնելու համար: Կան բոլոր անհրաժեշտ պայմանները խմբային քննարկումներ, ֆիլմերի դիտումներ կազմակերպելու համար: