Մեր աշխատակազմը

ՄԱԿ-ի պատվիրակությունը` մեր գրասենյակ ժամանելիս

ՄԱԿ-ի պատվիրակությունը` մեր գրասենյակ ժամանելիս

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ

2002 թ-ից արգելոցի կառավարման, գիտական, գործնական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնող «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) ենթակայության տակ գտնվում են հետևյալ պահպանվող տարածքները

  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը ներկայումս բաժանված է 4 տեղամասերի՝ Գառնի (4253հա),Կաքավաբերդ (4745հա), Խոսրով (6887հա), Խաչաձոր (7236.7 հա)
  • «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը (95.99 հա)
  • «ԽորՎիրապ» պետական արգելավայրը (50.28 հա)diplom (1)

2013թ. Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ:

Արգելոցի վարչական գրասենյակը գտնվում է Արարատի մարզի Վեդի քաղաքում` Կասյան 79 հասցեում: Գրասենյակի վարչական շենքի առաջին հարկում տեղակայված են արգելոցի գիտական բաժինը և հերբարիումների պահոցը, ինչպես նաև թանգարանը:

Արգելոցի վարչական գրասենյակն ունի 76 աշխատակից, որոնցից 46-ը արգելոցի տեսուչներ են:

ՊՈԱԿ-ն աշխատում է համաձայն միջոցառումների պլանի և տարեկան աշխատանքային ծրագրի, որը ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից` դրամաշնորհների տեսքով:

Մեր աշխատակազմի կառուցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ` «Խոսրովի անտառ» Պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակազմը: