• "“Wֆelcome to Khosrov Forest – the natural wonderland in the heart of Armenia"
  • “ Home of endangered animals”
  • “ Colorful landscapes”
  • “And historical-cultural heritage.”

Բարի գալուստ բնության հրաշքների երկիր՝ ՛՛Խոսրովի անտառ՛՛ պետական արգելոց, երկրագնդի բարեխառն գոտու ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող արգելոցներից մեկը։ Այն իրական բնական հարստություն է, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության սրտում։ Ընդգրկելով ընդամենը մոտ 23.5 հազար հա տարածք, Խոսրովի արգելոցում կենտրոնացած է Հայաստանի ֆլորայի տեսակների կեսից ավելին (մոտ 3500 տեսակ) և Կովկասի ֆլորայի հարստության մոտ 1/3-ը (մոտ 6000 տեսակ)։ Արգելոցի լեռնային էկոհամակարգերը ապրելավայր են հանդիսանում 283 տեսակի ողնաշարավոր կենդանիների համար, այդ թվում` չափազանց վտանգված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, սեւ անգղի, կասպիական հնդկահավի, հայկական իժի և այլ տեսակների համար։ Ինտերնետային այս էջը տալիս է ձեզ եզակի հնարավորություն իրականացնել կարճատև վիրտուալ այց արգելոց և գտնել շատ նորություններ, որոնց մասին հնարավոր է դուք լսած չլինեք նախկինում։